Եգիպտոսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Եգիպտոսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Եգիպտոսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացնելու են երկու փուլով:
Ինչպես հայտնում է Reuters-ը` ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի դեկտեմբերի 2-ին: Առաջին փուլի շրջանակներում ընտրություններ են անցկացվում Եգիպտոսի 27 նահանգից 14-ում:



Ընտրություններին մասնակցում է 27 մլն մարդ, որոնք ձայնի իրավունք ունեն:



Եգիպտոսի Ազգային ժողովի (խորհրդարան) 596 տեղի համար պայքարում են ավելի քան 5000 թեկնածու, որոնց մեծամասնությունը աջակցում են երկրի ներկայիս նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին:



Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում բազմիցս հետաձգվել են: Խորհրդարանի նախկին կազմը լուծարվել էր 2012-ի հունիսին: