Իտալիան պատրաստվում է լուրջ ներդրումներ անել Իրանի տնտեսության մեջ

Իտալիան պատրաստվում է լուրջ ներդրումներ անել Իրանի տնտեսության մեջ

Թեհրանում Իտալիայի և Իրանի պաշտոնատար անձանց բանակցությունների արդյունքներով ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր, ըստ որի երկու երկրների միջև համագործակցության շրջանակներում Իտալիան 2 միլիարդ դոլար կտրամադրի Իրանում նախագծերի իրականացման և ապահովագրման համար: Այդ մասին հաղորդում է «interfax.ru»-ն:



Իտալիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է «Mediobanca» ներդրումային բանկի ներկայացուցիչը: Վարկային կազմակերպությունում կարծում են, որ հուշագիրը կօգնի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները բարելավելուն:
Խոսքն արդյունաբերական, շինարարական ոլորտներում նախագծերի մասին է: Իրանական կողմի տեղեկություններով՝ մինչև պատժամիջոցների ռեժիմի սահմանում Իտալիայի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է տարեկան 7 միլիարդ դոլար, իսկ այնուհետև նվազել է մինչև 1,5 միլիարդ դոլարի: