Այս մռայլ երկուշաբթին…

Այս մռայլ երկուշաբթին…

Այս երկուշաբթին սև ու մռայլ է,- քանի՜- քանի՜ հոգի այս արևոտ օրն ասացին:



-Ինչպե՞ս սև չլինի,- ասում եմ,- այսօր երկրաշարժի օրն է:



- Երկրաշարժի՞,- կարծես սթափվում են,- դեկտեմբերի 6-ի երկրաշարժը 7-ից ավելի ուժգին է եղավ: -Այն գետնին հավասարեցրեց ողջ Հայաստանը…



Ու եթե դեկտեմբերի 7-ի երկրաշարժի օրը ողջ մարդասեր աշխարհը ձեռք մեկնեց Հայաստանին, այսօր լրի՜վ մենակ է մնացել ժողովուրդը:



Ինքը պիտի շինի իր քանդված բունը: Ինքը պիտի ուղղի մեջքը ու ճակատագրին մարտահրավեր նետի:



Այսօր բոլորս սփոփանքի կարիք ունենք: Ինչպես դեկտեմբերի 7-ի երկրաշարժի օրը:



Հասմիկ Բաբաջանյան