Բնակարանում հայտնաբերվել է դի

Բնակարանում հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 21/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



ՏԿԱԻՆ-ից տեղեկացանք, որ դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարկան ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբում՝ մահճակալին, հայտնաբերել 1936 թ. ծնված Գ. Գ.-ի դին: