Ինչո՞ւ Հայաստանը չստանձնձց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Ինչո՞ւ Հայաստանը չստանձնձց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Այս տարվա սեպտեմբերի 15-ից Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, եւ լուրեր հրապարակվեցին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի փոխարեն: Սակայն դեկտեմբերի 21-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը, գլխավոր քարտուղարի հարցը այդպես էլ չբարձրաձայնվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների ամենաբարձր մակարդակով քննարկվել էր, որ դեկտեմբերի 21-ին կայացած նիստի ժամանակ ոչ թե Վ. Հարությունյանը, այլ ՀՀնախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սակայն այս նշանակումը հետաձգվեց մեկ տարով:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: