Պատժամիջոցների շոշափուկները երևացին

Պատժամիջոցների շոշափուկները երևացին

Որքան էլ մենք մասնակից չենք ռուս-ուկրաինական հակամարտությանը, եւ արեւմտյան պատժամիջոցները չեն կարող ուղղված լինել Հայաստանի դեմ, այնուամենայնիվ, մենք եւս անմասն չմնացինք։ Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ հայաստանյան ՎՏԲ բանկը եւս հայտնվել է «սեւ ցուցակում»։ Պատճառն այն է, որ այն ռուսական բանկի մասնաճյուղն է։ Այդ «սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ մի հայազգի անձնավորություն՝ Վախթանգ Քարամյանը, որը «Կալաշնիկով» ընկերության Մերձավոր Արեւելքում բիզնեսի զարգացման գծով պատասխանատուն է։