«Ժամանակ». ՀՅԴ-ն հիմա էլ 3 մարզպետի պաշտոն է ուզում

«Ժամանակ». ՀՅԴ-ն հիմա էլ 3 մարզպետի պաշտոն է ուզում

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն շարունակում է մտահոգ լինել իր ապագայի հարցում, առջևում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, իսկ ՀՅԴ-ն ԱԺ մտնելու համար ո՛չ վարկանիշ ունի, ո՛չ վարչական ռեսուրս:

Այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆելի փոխարեն երեք մարզպետի պաշտոն է ուզում, որոնք ավելի մեծ վարչական լծակների են տիրապետում և ավելի մեծ ազդեցություն ունեն ընտրական պրոցեսի և արդյունքների ձևավորման վրա, քան նախարարները:

Ընդ որում՝ ուզում են մարզպետներ ունենալ առավել խիտ բնակեցված և մարզետերի կողմից առավել վերահսկելի համարվող տարածքներում՝ Գեղարքունիք, Արմավիր և Արարատ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: