«Հայկական ժամանակ». Վախթանգ Աբրահամյանն ապագայում կնշանակվի ԿԲ նախագահ

«Հայկական ժամանակ». Վախթանգ Աբրահամյանն ապագայում կնշանակվի ԿԲ նախագահ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով՝ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը: ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր:



Համառ լուրեր են շրջանառվում, որ Վախթանգ Աբրահամյանն ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում: ԿԲ գործող նախագահը՝ Արթուր Ջավադյանը, իր պաշտոնին վերանշանակվել էր անցած տարվա մայիսին՝ 6 տարի ժամկետով: Ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020 թվականին հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Ջավադյանը կարող է հրաժարական տալ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: