ՀՀԿ-ն չի ամաչում, որովհետեւ Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ էլ չկա

ՀՀԿ-ն չի ամաչում, որովհետեւ Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ էլ չկա

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը Գեւորգ Սաֆարյանին համարում է քաղբանտարկյալ: Իսկ Հանրապետական խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում հակադարձեց.«Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չկա, քաղբանտարկյալ լինելը մեծ պատիվ է»: Հիշեցմանը, որ ընդդիմադիր միավորման ներկայացուցիչներն ընդամենը ցանկանում էին Ամանորը դիմավորել Ազատության հրապարակում, ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով արգելեց Նոր Հայաստանին փոքրիկ տոնածառ տեղադրել Ազատության Հրապարակում եւ հարցին՝ արդյոք սա ընդդիմությանը ճնշելու հերթկան պատրվակ չէ՞, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.«Ոչ, չեմ կարծում, չեմ կարծում»: Իշխող ՀՀԿ-ն չի ամաչո՞ւմ 21-րդ դարում քաղբանտարկյալների առկայությունից եւ իր հասցեին ուղղված «տոնական բարեմաղթանքներից».«Ոչ, չի ամաչում, դա ոչ մեկի համար ամոթ չէ, մենակ իր համար է ամոթ, որ կարգ է խախտել ու դրա համար էլ ձերբակալվել: Նոր տարին այդպես չեն դիմավորում, Նոր տարին դիմավորում են այնպես, ինչպես ՀՀ մյուս բոլոր քաղաքացիները»: