«ՉԻ». Մի օր կուսակցական ընկերներն են Գագիկ Մինասյանին մի լավ տփելու

«ՉԻ». Մի օր կուսակցական ընկերներն են Գագիկ Մինասյանին մի լավ տփելու

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե «մեր այսօրվա բյուջեի իրականացման համար ունենք բավականին մեծ ռեսուրսներ, դրանք են՝ մեր պայքարը տնտեսական մրցակցության ավելի բարձր մակարդակի հասնելու համար, մեր պայքարը կոռուպցիայի դեմ»:



«ՉԻ» - Այ կտեսնեք՝ մի օր կուսակցական ընկերներն են էս Գագիկ Մինասյանին մի լավ տփելու: Ընդ որում՝ տփողների առաջին շարքերում լինելու են Սերժ Սարգսյանն ու Սամվել Ալեքսանյանը: Գագիկ Մինասյանը, փաստորեն, նրանց փողերի վրա է «ղումար խաղում»՝ հայտարարելով, թե կարելի է կոռուպցիայի դեմ պայքարով եւ մենաշնորհները վերացնելով համալրել բյուջեն:Չնայած Գագիկ Մինասյանին գուցեեւ հաջողվի խուսափել ֆիզիկական ներգործության ենթարկվելու հեռանկարից: Հեչ որ չլինի՝ կասի «հումոր եմ արել»: Եվ իսկապես էլ՝ «տնտեսական մրցակցության ավելի բարձր մակարդակ» բառակապակցությունն ապացուցում է, որ պրն Մինասյանը հումորի շատ նուրբ զգացում ունի»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: