Բուռն նստաշրջան է սպասվում

Բուռն նստաշրջան է սպասվում

Փետրվարի 1-ին կմեկնարկի 5-րդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանի գարնանային նստաշրջանը, որը բուռն է լինելու քաղաքական կարեւոր գործընթացի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մեկնարկի պատճառով: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է ԱԺ կանոնակարգ նոր օրենքի մշակման վրա: Նոր կանոնակարգ-օրենքի մշակումը բխում է փոփոխված Սահմանադրության պահանջներից: Աշխատանքային խմբում ընդգրկված են փորձագետներ, խումբը գլխավորում է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Կանոնակարգ նոր օրենքը պետք է պատրաստ լինի մինչեւ հաջորդ գումարման ԱԺ նստաշրջանի մեկնարկը: