Խորհրդում ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ներկայացված կլինեն հավասարապես

Խորհրդում ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ներկայացված կլինեն հավասարապես

ՀՅԴ-ՀՀԿ համատեղ աշխատանքներն իրականացնելու եւ, ինչպես քաղաքական համագործակցության համաձայնագրում է գրված, «քաղաքական համագործակցության աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման եւ տեսակետների համադրման նպատակով» մոտ օրերս կձեւավորվի «համագործակցության խորհուրդ»: Արմեն Ռուստամյանի խոսքով, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այդ խորհրդում հավասար համամասնությամբ ներկայացված կլինեն։ Թե երբ կձեւավորվի խորհուրդը եւ քանի անդամից բաղկացած կլինի, դեռ հստակություն չկա։ Խորհուրդը կանոնավոր պարբերականությամբ նիստեր կգումարի: Արմեն Ռուստամյանը, պատասխանելով մեր լրագրողի դիտարկմանը, հակադարձել է, որ հուշագրում զետեղված գեղեցիկ խոստումները թղթի վրա չեն մնա։ Ասել է, որ ՀՅԴ-ին տրվել են երաշխիքներ, որ դրանք կիրագործվեն․ «Երաշխիքների մի մասը ցանկություն ունեցողը կտեսնի այդ հուշագրում»: