Հանրաքվեի խախտումների մասին զեկույցը Թաթոյանի համար լինել-չլինելու հարց է

Հանրաքվեի խախտումների մասին զեկույցը Թաթոյանի համար լինել-չլինելու հարց է

ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր կառավարության նիստից հետո հերթական մութ հայտարարությունն արեց հանրաքվեի վերաբերյալ սպասվելիք զեկույցի մասին․ «ՄԻՊ նախկին պաշտպանի կողմից ահազանգեր էին եղել իրավապահ մարմիներին։ Ուզում ենք հասկանալ, թե քննարկման արդյունքները որոնք են եղել, և այստեղ գնահատականներ կհնչեն»։ Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, երբ Կարեն Անդրեասյանի ձեռքի տակ կային խախտումների բազմաթիվ արձանագրություններ, իսկ ողջ աշխատակազմը արագացված ռեժիմով աշխատում էր այդ զեկույցի վրա, որպես դրա ներկայացման վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի վերջը։ Կարեն Անդրեասյանի հիմնավորումներն այնքան համոզիչ են եղել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խումբը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցի մեջ առանձին նշել էր դրանց թիվը՝ 67։ Այսպիսով, հաստատվում է այն տեսակետը, որ Արման Թաթոյանին հատուկ հանձնարարական է տրված «ջրելու» հանրաքվեի վերաբերյալ աղաղակող խախտումների մասին նախկին օմբուդսմենի ուսումնասիրությունները։



Հիշեցնենք, որ որոշ իրավապաշտպաններ, ինչպես, օրինակ, Արթուր Սաքունցը անգամ հայտարարել էին, որ Կարեն Անդրեասյանը հեռացավ հանրաքվեի, որպեսզի հանրաքվեի մասին զեկույցը չհրապարակվի։ Արման Թաթոյանը որոշ մտահոգություններ ունի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Նա կարծում է, որ կարելի է քննարկել տեղամասերում դիտորդների և լրագրողների ցանկն ընդլայնելու հարցը, «պարզապես որ խնդրահարույց իրավիճակներ չլինեն»։ Ցուցակների հրապարակման հետ կապված հարցը չափից դուրս քաղաքականացված է, ահա ինչու ՄԻՊ-ը ձեռնպահ մնաց սրա հետ կապված դիրքորոշում արտահայտելուց։ Պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե արդյոք այն, որ դիտորդները չեն կարող բողոքարկել տեղամասում ընտության արդյունքները, նա պատասխանեց․ «Այդ հարցը չեմ ուսումնասիրել, բայց կարծում եմ, սկզբունքը պետք է լինի այն, որ վիճարկման հարցում կարգավորումները հանրային շահի տեասնկյունից հստակ նախատեսենք»։ Առաջիկայում Թաթոյանը խոստացավ, որ կներկայացնի իր առանձին դիտարկումները ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, իսկ ՄԻՊ տարեկան զեկույցը պատրաստ կլինի մոտ 10 օրից։



Սյուզան Սիմոնյան