Նախագահը մասնակցել է հարսանիքի, որտեղ քաղաքական էլիտան բացակայում էր

Նախագահը մասնակցել է հարսանիքի, որտեղ քաղաքական էլիտան բացակայում էր

Մեզ հայտնի է դարձել, որ մարտի 18-ին «Օջախ» ռեստորանում Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ մասնակցել է հարսանիքի: Հարսանիքն առանձնանում էր նրանով, որ այն զուտ բարեկամական էր, ու նախագահը, որ պաշտոնի բերումով չի կարողացել շփվել իր շատ հարազատների հետ, բոլորին մի տեղ տեսնելով, ունեցել է բավականին բարձր տրամադրություն: Ամուսնանում էր իր ազգական Հարություն Հարությունյանի՝ ով զբաղվում է գիտամանկավարժական աշխատանքով, դուստրը:



Հարսանիքն առանձնանում էր նաև նրանով, որ բացակայում էր քաղաքական էլիտան: Մասնակցում էին հարս ու փեսայի կոլեկտիվները, ընկերները, մտերիմ- բարեկամները և նախագահի ազգականները, ովքեր եկել էին մասնակցելու հարսանիքին զուտ բարեկամական մղումով:



Անչափ ուրախ ու բնական է անցել հարսանիքը: Նախագահն իր տիկնոջ հետ պարել է հարս ու փեսայի, բարեկամների հետ, որոնց հետ գործի բերումով վաղուց չէր հանդիպել: Այդ պարն ու ուրախությունը ուրիշ է եղել: Դրա մեջ բացակայում էր քաղաքականությունը:



Ասում են նաև, որ հարազատները, ովքեր շարքային աշխատողներ են, անչափ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ են ստեղծել:




Իմացանք նաև, որ նախագահն ու տիկինը անակնկալներ են մատուցել ամուսնացող զույգին: Իսկ թե ինչ անակնկալներ, համեստաբար լռում են: