«Ժողովուրդ». ՍԴ նախագահը որոշել է իր դրամական միջոցները դրամից վերածել է արտարժույթի

«Ժողովուրդ». ՍԴ նախագահը որոշել է իր դրամական միջոցները դրամից վերածել է արտարժույթի

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն անցած տարի որոշել է իր դրամական միջոցները դրամից վերածել արտարժույթի: Այսպես՝ անցած տարվա սկզբին նա ունեցել է 6 մլն 300 հազար դրամ դրամական միջոց, որից տարվա վերջին մնացել է 2 մլն 950 հազարը: Փոխարենն արտարժույթով 5 հազար 200 դոլար եւ 2 հազար 800 եվրո դրամական միջոցները տարվա վերջին դարձել են համապատասխանաբար 7 հազար 800 դոլար եւ 6 հազար 900 եվրո: Ի դեպ, Գագիկ Հարությունյանը Հայաստանի ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներից է: Նրա՝ որպես ՍԴ նախագահի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 270 հազար դրամ: Սա հարկված, այսինքն՝ մաքուր, առձեռն վճարվող աշխատավարձն է»:



Մանրամասները՝ թերթի առաջիկա համարում: