Մենք մեր ծոցում տաքացնու՞մ ենք մեր թշնամուն

Մենք մեր ծոցում տաքացնու՞մ ենք մեր թշնամուն

Ապրիլի սկզբին թուրքերի նենգ ու լայնածավալ հարձակման ժամանակ մենք հանդիպեցինք ակնհայտ մի իրողության հետ, այն է՝ ասկյարները մեզ զիջելով բոլոր հարցերում, այնուամենայնիվ զինտեխնիկայի հարցում և քանակապես, և որակապես անհամեմատելիորեն գերազանցում էին ԼՂՀ-ի պաշտպանության բանակին: Սա տխուր իրողություն է, բայց փաստ է:



Վերջին օրերին մամուլում և սոց կայքերում ամենաարծարծվող թեման զինտեխնիկայի թեման էր: Ամենուրեք մտահոգություն էր հայտնվում, որ ունենալով անհամեմատ մեծ ֆինանսական հնարավորություններ, Ադրբեջանը հատկապես վերջին տարիներին իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից մեծ քանակությամբ և տարատեսակ զինտեխնիկա (6-ից 7 միլիարդ դոլար արժողությամբ) ձեռք բերեց (գնեց) և մինչև կոկորդը զինվեց, իսկ Հայաստանը՝ ըստ Ռուսաստանի և Հայաստանի տարբեր ժամանակներում հնչեցրած բազում հայտարարությունների, համարվելով Կովկասում Ռուսաստանի ռազմավարական միակ գործընկերը՝ ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ և քրիստոնյա ժողովուրդ, լինելով չափազանց աղքատ, չկարողացավ ժամանակին համապատասխան պայմանագիր կնքել ու գնել պայմանավորված 200 միլիոն դոլար արժողությամբ զինտեխնիկան: Ի՞նչ է սա, զավե՞շտ, թե՞ երգիծանք…:



Իրականում, սա մի աբսուրդ, անբացատրելի վիճակ է, քանզի, ըստ պաշտոնական տվյալների, վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանը միլիարդավոր դոլարների վարկեր է ստացել և այսօր չի կարողանում օդի պես անհրաժեշտ 200 միլիոն դոլար գումար գտնել, որպեսզի ձեռք բերի մեզ այնքան անհրաժեշտ զինտեխնիկան, որպեսզի փրկի մեր հրեշտակ և հայրենիքի համար կյանք չխնայող զինվորների կյանքը: Եվ, սա այն դեպքում, երբ Հայաստնում կան հարյուրավոր մարդիկ, ովքեր այդքան կամ դրանից շատ ավելի գումարների են տնօրինում և չեն ցանկանում պարտքով՝ միասնաբար հավաքել այդ գումարը, գնեն այդ զինտեխնիկան՝ հետագայում հերթական վարկերից այդ գումարները ետ ստանալու պայմանով (այդ ոլորտում նրանք փորձառու են): Նորից եմ կրկնում, հատկապես վերջին օրերին, Ռուսաստանը բազմիցս անգամներ, տարբեր լսարաններում բարձրաձայնեց, որ Ադրբեջանն իր ռազմավարական գործըներն է, հետևաբար չի կարող նրան զենք չվաճառել: Այսքանից հետո, մենք ինչ ենք ուզում, որ նույն Ռուսաստանը հերթական անգամ պարտքով կամ վարկով մեզ զենք տա±: Միթե± 21-րդ դարում անգամ մենք չենք հասկացել, որ երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է: Ի±նչ է, փող վերցնելը հեշտ է, սակայն ճակատագրական պահին անգամ՝ ծախսելը (պարտքով տալը) դժվա±ր: Միթե± կարելի է փողն այնքան սիրել, որ խորտակվելիս անգամ, փորձ արվի այն պինդ պահել (իսկական աբսուրդ): Բա, եթե մենք՝ մեզ չենք տալիս, Ռուսաստանն ինչու± պետք է տա: Ավարտում եմ այս թեման, քազի այն բազմահատոր վեպի նյութ է:



Այժմ անցում կատարեմ բուն ասելիքին: Այն, ինչ մասին ասվելու է, դարձյալ վերջին օրերին շատ արծարծված թեմաներից մեկն է: Խոսքը գնում է ՎՏԲ բանկի Հայաստանյան մասնաճյուղի մասին: Շատերը կհարցնեն, թե բանկն ի±նչ կապ ունի այս նյութի հետ: Միանգամից պատասխանեմ, որ ունի ուղիղ կապ: Եվ այսպես, ինչպես արդեն նշեցինք, Ադրբեջանն ունի հսկայական ֆինանսական ռեսուրսներ, որի շնորհիվ և գնում է իր ուզած զինտեխնիկան, և այն ուղղում Արցախի բնակչության և բանակի վրա: Իսկ, ի±նչ փողեր են դրանք: Կասեք, բոլորը գիտեն, դրանք նավթադոլարներ են: Այո, ճիշտ են ասում: Իսկ, ուրիշ ի±նչ փողեր են: Ասեմ, դրանք նաև մեր՝ հայերիս փողերն են: Ինչպե±ս…: Բացատրեմ: Տարիներ շարունակ մենք՝ հայերս, առանց տեղյակ լինելու, միլիարդների վճարումներ ենք կատարել և կատարում նաև ՎՏԲ բանկի Հայաստանյան մասնաճյուղում և դա այն դպքում, երբ պարզվում է, որ այդ բանկի հիմնական (եթե, ոչ ամենամեծ) բաժնետերերից մեկն ադրբեջանցի է (թուրք): Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ՎՏԲ-ի Հայաստանյան մասնաճյուղը ֆինանսական հոսքերի առումով էապես՝ տասնյակ անգամներ գերազանցում է մնացած բոլոր բանկերին (բավական է այցելել ՎՏԲ-ի ցանկացած մասնաճյուղ և այլ բանկերի ցանկացած մասնաճյուղեր, նայել հաճախորդների հերթերին, ապա կույր աչքն անգամ կնկատի, որ ՎՏԲ բանկի հաճախորդների թիվը տասնյակ անգամներով գերազացում է այլ բանկերի հաճախորդներին), ապա պարզ կդառնա, թե ինչ մեծ փողեր են շրջանառվում այնտեղ: Արդյունքում, մենք մեր ֆինանսական միջոցների՝ վճարման ենթակա փողերի առյուծի բաժինը տալիս ենք ՎՏԲ բանկին, որ նույնն է, այդ փողերի համապատասխան՝ ոչ փոքր մասը տալիս ենք ադրբեջանցի բաժնետիրոջը, որը հետագայում վեր է ածվում զինտեխնիկայի և կրակում մեր խաղաղ բնակչության և անմեղ զինվորների վրա: Ասվածը ոչ այլ ինչ է, քան այն, որ մենք մեր փողերով օգնում ենք Ադրբեջանին զինտեխնիկա գնելու և ոչնչացնելու մեր մարդկային և մնացած ռեսուրսները: Կարծում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է ասված և անհասկանալի ոչինչ չկա…



Մնում է մի բան, միասնական՝ ամբողջ ժողովրդով դիմենք պատկան մարմիններին, որպեսզի այդ չարագործ՝ մարդակուլ բանկը հեռացնեն Հայաստանից: Կարծում եմ, պատկան մարմիններն ու պաշտոնատար անձինք գոնե կկատարեն ժողովրդի այս մեկ կամքը, քանզի սա այն եզակի դեպքն է, երբ ժողովրդի և իշխանությունների ցանկությունը համընկնում է: Այլապես, մեր ժողովրդի վերաբերյալ վիճակագրությունը չափազանց տխուր պատկերներ կարձանագրի…



Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ



Քաղագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ