Վահան Բաբայանի կուսակցությունն ընդդիմադիր չի լինի

Վահան Բաբայանի կուսակցությունն ընդդիմադիր չի լինի

Հինգ կուսակցություն փոխած ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել։ Կուսակցությունը կլինի ազգային-ռեֆորմիստական գաղափարախոսությամբ: Ովքե՞ր են լինելու կուսակցության կորիզը, ի՞նչ անվանում է ունենալու այն եւ այլ մանրամասներ Վահան Բաբայանը մեզ չհայտնեց. «Ես ունեմ նման գաղափար, բայց այս պահին ասելու բան չկա, քննարկում ենք դեռ։ Եթե որոշենք հաստատ ձեւավորել նման կառույց, անպայման կտեղեկացնենք»,-ասաց Վ. Բաբայանը՝ տեղեկացնելով միայն, որ կուսակցությունը ընդդիմադիր չի լինելու։



Ի դեպ, պատգամավորի օգնականը Ֆեյսբուքի իր էջում գրել է նաեւ.«Չի բացառվում, որ ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ եւս անդամակցեն այդ կուսակցությանը»:



Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը վերջերս է դուրս եկել ԲՀԿ-ից՝ հայտնելով գաղափարական տարաձայնությունների մասին։ 34-ամյա Բաբայանը հասցրել է մի քանի կուսակցություն փոխել։ Սկզբում եղել է «Քրիստոնեադեմոկրատական կուսակցության» անդամ, հետո «Հանրապետություն» կուսակցության անդամ, ապա Երիտասարդական կուսակցության անդամ, մի շրջան էլ ՄԻԱԿ-ին է անդամակցել: