Աշոտյանը ճիշտ կսե, հրաժարական պահանջելը բարոյական չէ, բարոյականը՝ հրաժարական տալն է

Աշոտյանը ճիշտ կսե, հրաժարական պահանջելը բարոյական չէ, բարոյականը՝ հրաժարական տալն է

Երբ, օր անցյալ տարի «Էլեկտրիկ Երևան»-ի բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները, Բաղրամյան պողոտայից Արմեն Աշոտյանին ղրկեցին էն տեղը, ուրտեղից օր հըլը հեչ մե նամուսով մարդմ ետ չի էկել, ըսեցի վերջ՝ էս ջահելը ինքն իրա գլխին սարքեց։ Բայց չէ, պարզվեց օր էդ մարդը ոչ մենակ կռնաց հետ գալ, այլ նաև էդ տեղն էրտալն իրա հմար սարքեց ջրի ճամփա, տարեկան մե քանիմ անգամ կէրթա ու կուգա, «туда»-ն՝ ժողովրդի, «обратни»-ն՝ Հանրապետականների հաշվին։



Քանի օր, ինքը որոշել է էս անգամ էլ ընդեղ էրտա մամուլի ասուլիսի ժամանակ տված խրատների շնորհիվ, ըսեմ օր, ժամանակի փորձություն անցած ամենալավագույն խրատները, ժողովրդական ասացվածքներն են, որը շատ դեպքերում օգտագործվում են փոխաբերական իմաստով, իսկ Արմենի դեպքում, ժողովուրդը ամենաուղղակի իմաստով ըսել է՝ քյաչալը դեղ էնող էղնի, իրա գլխին կէնե։



Չիտեմ ընչի հմար, Հանրապետական կուսակցությունը գուզե բացե քաղաքական դպրոց, երբ օր, իրանք շատ վաղուց ունեն ակադեմիական վարժարան, ուրտեղ կսովորեցնեն քաղաքական մրցակիցների վրա հարձակվելու, ատամ գցելու և այլ արգելված պռիոմներ․․․ մի քանիմ տարի առաջ, ՀՀԿ-ի նախքին նախագահի օրոք, էդ գործը անթերի կկատարեր Վազգեն Խաչիկյան անուն ազգանունով մե ջահելմ, որը իրա դերը «փայլուն» կատարելու դիմաց, իր վերադասի կողմից ստացավ միլիարդներով կենսաթոշակները լափելու թույլտվություն։ Իսկ հմի ուտե՞ղ է ինքը․․․ ուղղիչ աշխատանքային գաղութում․․․ՀՀԿ-ի հիմիկվա նախագահի օրոք վարժարանի շրջանավարտների քանակը ավելացել է ու հմի վազգենխաչիկյանի արժանի փոխարինողները շատացել են։ Էգուց ուրտե՞ղ կհայտվեն իրանք․․․պարզ է, օր էլի ընտեղ․․․



Ա՜յ, Աշոտյան,ա՜յ բալամ, զինվորի ոգու բարձրացնելու մասին դատողություններ անելու հմար, նախ պետք է, օր դու ու քու կուսակից ջահել ընկերները՝ Կարեն Ավագյանը, Տարոն Մարգարյանը, Էդվարդ Շարմազանովն ու միուսները, ծառայած էղնեք Բանակում։ Դուք օր, որպես պատերազմող երկրի իշխանական վերնախավի ներկայացուցիչներ, «հարգելի պատճառներով» խուսափել եք Հայոց Բանակում ծառայելուց, թաքնվելով մամաներիդ փեշերի տակ՝ Հայոց Բանակի, Հայ Զինվորի, Արցախյան Հաղթանակների մասին, ոչ թե խոսալուց, այլ նույնիսկ լսելուց,բըդի ամոթից գետինը մտնեք։



Հայոց Բանակի Զինվորի հաղթական ոգին չի կռնա կոտրի ո՛չ ազերի ասքյարը, և ո՛չ էլ ձեր Հերմինե Նաղդալյանի թեմայի քննարկումը։ Հայոց Բանակի Զինվորի ոգին կոտրվում է, երբ տեսնում է՝ թե, ինչխ է իրա հրամանատարը իրան ստիպում է ընտրությունների ժամանակ կատարել ընտրակեղծիք, ընտրել հրամանատարի թելադրանքով, այլ ոչ իր կամքով․․․երբ, հարուստի բալա, իրա կիսագրագետ դասընկերն ու թաղի տղեն, չունենալով անհրաժեշտ գիտելիքներ, քու նման նախարարի միջնորդությամբ ընդունվում են ԲՈՒՀ՝ պետպատվերով, հետո ասպիրանտուրա, ազատվում Բանակում ծառայելուց, և հետո քու նման դառնում պաշտոնյա․․․երբ, իր գործազուրկ ծնողները տանը չունեն ցամաք հաց ուտելու հնարավորություն, իսկ երկրի ղեկավարը, նրա ընտանիքի անդամներն ու մերձակա շրջապատը մի քանի տարվա մեջ դառնում են միլիարդատերեր․․․երբ, իրա ընտանիքը ապրում է խալխուլ խրճիթում, իսկ երկրի վարչապետը, Երևանի քաղաքապետը, նախարարները, ՊԵԿ-ի նախագահը և այլ օլիգարխներ, ապրում են ժողովրդից թալանած փողերով, մայրաքաղաքի այգի պուրակներում կառուցված դղյակներում․․․երբ, կտեսնի օր, իր կողքին խրամատում միայն իր նման սոցիալապես անապահով ընտանիքի զավակներն են, իրա ձեռքին 64թ․-ի արտադրության ինքնաձիգ է, Բանակի ղեկավարության ու բիզնեսմեն գեներալների տակ հարյուր հազար դոլարանոց արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ, իսկ դիմացի խրամատում գտնվող թշնամու ձեռքին, գերժամանակակից զենք․․․երբ կտեսնի, օր իրա հասանելիք կամուֆլյաժը, կոշիկները, նասկիները, սպիտակեղենը հրամանատարները կծախեն, իսկ իրա հմար նույն բաները, չունևոր ծնողները իրանց փողով կառնեն վերնիսաժից ու ֆիրդուսնոցից և կղրկեն իրեն։



Քանի օր, Եվրոպական Ժողովրդավարական Կուսակցությունների անդամ հանդիսացող Հանրապետականի փոխ նախագահը մինչև էսօր գիտի, թե «քաղաքական կոնսենսուսի միջոցով» կորոշվի, օր իշխանությունը բըդի ձևավորվի ընտրություններով, անհասկանալի է, թե ընչի՞ ըդքան ծախսեր էրեցին, ըդքան թուք ու մուր բերեցին էս երկրի վրա, իրանց ուզած Սահմանադրությունը անցկացնելու հմար։ Չէ՛ս հասկնա, իրանք օր կտեսնեն հասարակական քաղաքական աննախադեպ կոնսոլիդացիա կա երկրի բարձրագույն ղեկավարի շուրջ, հըբը ընչի՞ կվախենան երկրի գերագույն գլխավու հրամանատարի հրաժարականը պահանջող ինչ որ արհեստածին օրակարգերից։ Աշոտյանը մե բանմ ճիշտ կսե, երբ օր՝ «ՀՀ-ի արտաքին աշխարհում ունեցած դիրքն ամրապնդվեց մեր տղաների կյանքի գնով․․․», երկիրը թաղվել է կոռուպցիայի մեջ, արտագաղթը դատարկել է երկիրը, ժողովրդի աղքատությունը կազմում է 85% և ըսքանից հետո պետք չէ պահանջել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, ըդիկ բարոյական չէ, բարոյականը՝ հրաժարական տալն է։



Ստեփան Սարուխանով