Եղանակը՝ Հայաստանում

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում



Մայիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:



Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:



Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:



Երևանում



Մայիսի 5-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 6-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: