Հայթաղ գյուղում տուն է այրվել

Հայթաղ գյուղում տուն է այրվել

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 10-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում է տուն:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել՝ 21.53-ին:



Ա.Առաքելյան փողոցի Վ. Հ.-ին պատկանող թիվ 1 տան ննջասենյակում (15 քմ) այրվել է մահճակալ, նվագարկիչ, հեռուստացույց՝ տագդիրով և պահարան՝ մասամբ: