Դուստրը կացնահարել է մորը

Դուստրը կացնահարել է մորը

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 24-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1940 թ. ծնված Ատալյա Վ.-ն:



Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, Ատալյա Վ.-ի դուստրը` 1969 թ. ծնված Կարինե Հ.-ն, իրենց տանը, Ատալյա Վ.-ին սպանելու նպատակով, կացնով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին` պատճառելով վնասվածքներ:



Ըստ բժշկի տեղեկանքի` Ատալյա Վ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:



Ժամը 20.00-ին Կարինե Հ.-ն իրենց տնից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:



Հանցագործության գործիք կացինն առգրավված է:



Կարինե Հ.-ն ձերբակալված է:



Կատարվում է քննություն: