Ջրատարի մեջ հայտնաբերվել է կնոջ դի

Ջրատարի մեջ հայտնաբերվել է կնոջ դի

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացել, որ Հովտամեջ-Աղավնատուն ավտոճանապարհի մոտակայքում՝ ջրատարի մեջ հայտնաբերվել է կնոջ դի, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Աղավնատուն գյուղի սկզբնամասում՝ Ստորին Հրազդան ջրացքի 2-րդ հոսքի 3-րդ ա ճյուղի ջրատարի մեջ:



Փրկարարները դուրս են բերել անձը չպարզված (մոտ 60 տ.) քաղաքացու դին: