Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է 17 դոլարով

Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է 17 դոլարով

Dow Jones-ի ինդեքսը ամերիկյան ֆոնդային բորսայում նվազել է 0,20% եւ հասել 17 640,17 կետի:



S&P 500 ինդեքսի նվազում կազմում է 0,18% եւ այժմ գտնվում է 2 071,50 նիշի վրա,
Nasdaq-ը նվազել է կրկին 0,18% եւ գտնվում է 4 834,93 կետում:

Եվրոպայում, բրիտանական FTSE 100 ինդեքսը բարձրացել է 0,73% եւ ներկայումս գտնվում է 5 966,80 կետում, գերմանական DAX-ի դեպքում աճը կազմում է 0,92% եւ այս պահին այն գտնվում է 9 606,71 կետում, իսկ ահա ֆրանսիական CAC 40 –ն աճել է 1,00% եւ այժմ կանգնած է 4 717,58 նիշի վրա:



COMEX-ի սակարկություններում ոսկու գինն աճել է 16,90 դոլարով եւ մեկ ունցիայի դիմաց կազմում է 1 305,20 ԱՄՆ դոլար, իսկ արծաթի գինը աճել է 1,55 դոլարով եւ այժմ կազմում է 17,78 ԱՄՆ դոլար՝ մեկ ունցիայի դիմաց: