«168 ժամ». Տաքսիների ծառայություններից օգտվող ուղևորների թիվը վերջին տարիներին անշեղորեն նվազում է

«168 ժամ».  Տաքսիների ծառայություններից օգտվող ուղևորների թիվը վերջին տարիներին անշեղորեն նվազում է

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում տաքսիների ծառայություններից օգտվող ուղևորների թիվը վերջին տարիներին անշեղորեն նվազում է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ուղևորահոսքի պիկը եղել է 2010 թվականին, երբ տաքսիները տեղափոխել են ավելի քան 18 մլն մարդ։ Հաջորդ տարիներին այդ թիվը կայուն կերպով նվազել է. 2014 թվականին հասել է 12.7 միլիոնի, իսկ 2015-ին 10.3 միլիոնի։ Նվազման միտումը, ի դեպ, շարունակվում է նաև այս տարվա առաջին ամիսներին։ Թե ինչու է նվազում տաքսուց օգտվողների թիվը, այլ հարց է։ Փաստն այն է, որ շուկան գնալով փոքրանում է։ Մյուս կողմից շուկայի խաղացողների (տաքսի ծառայությունների և անհատ վարորդների) թիվն է մեծացել։ Թեժ մրցակցության այս պայմաններում շուկա է մտնում նոր հզոր խաղացող Yandex-Taxi օնլայն տաքսի ծառայությունը։ Ու այստեղ նյարդերը տեղի են տալիս։ Ոչ ոք չի ցանկանում փոքրացած տորթից մի կտոր զիջել լրացուցիչ «ուտող բերանի»»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։