«Ժողովուրդ». «Արարատ» հեռուստաընկերությունը առաջիկայում նոր սեփականատեր կունենա

«Ժողովուրդ». «Արարատ» հեռուստաընկերությունը առաջիկայում նոր սեփականատեր կունենա

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ին փաստացի պատկանող «Արարատ» հեռուստաընկերությունը առաջիկայում նոր սեփականատեր կունենա: Վերջին օրերին քաղաքական եւ լրագրողական շրջանակներում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Արարատ» հեռուստաընկերությունը պատրաստվում են գնել Վահագն եւ Բագրատ Սարգսյանները: Վերջիններս ժամանակին հիմնադրել էին «Արմենիա» հեռուստաընկերությունը, այնուհետեւ այն վաճառել Միքայել Մինասյանին եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Այնտեղ էլ Սարգսյան եղբայրները հիմնել են «USArmenia TV» հեռուստաընկերությունը, որը մինչ օրս գործում է: «Ժողովուրդ»-ը փորձեց «Արարատ» Հ/Ը-ն ղեկավար Միհրան Հակոբյանից ճշտել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, սակայն նա մեզ պատասխանեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Բայց ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակ չի լինում, եւ առաջիկա ամիսներին ամեն ինչ պարզ կդառնա»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: