«Ժողովուրդ». Քրեական և քաղաքական դաշտի կապերն են օգտագործվել՝ բժիշկներից մեկին ազատելու համար

«Ժողովուրդ». Քրեական և քաղաքական դաշտի կապերն են օգտագործվել՝ բժիշկներից մեկին ազատելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ 4 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ էին պահել այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Նորայր Թևանյանը «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թևանյանի ազգականն Է՝ քրեական աշխարհում հայտնի ախալակցի Նորոյի։ Մեր տեղեկություններով՝ «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թևանյանն իր եղբորորդուն ազատելու խնդիրը փորձել է նաև քրեական և քաղաքական դաշտի իր կապերն օգտագործելով լուծել»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում