«Ժողովուրդ». Նռնակ նետողը փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրն է

«Ժողովուրդ». Նռնակ նետողը փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրն է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում կազմակերպված բախումների ժամանակ, որի ընթացքում քրեական տարրերը ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին լրագրողներին, ոստիկանության գործող անձանցից մեկը եղել Է ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը։ «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ լուսանկարներում լուսաձայնային նռնակը ձեռքին երևացողը Լեռնիկ Երանոսյանն Է՝փոխոստիկանապետի եղբայրը։ Հիշեցնենք, որ Լյովա Երանոսյանը ՈԶ հրամանատար է դարձել 2012-ին։ Դրանից հետո նա ՈԶ-ում պաշտոնների է նշանակել ինչպես հարազատներին, այնպես էլ ընտանիքի անդամներին։ Նրա դուստրը և որդին՝ Իրինա և Խաչիկ Երանոսյանները, նույնպես ՈԶ պաշտոնյաներ են։ Ոստիկանության զորքերը փաստացի դարձել է Երանոսյանների ընտանեկան կապալը, ինչի համար էլ նրանք գերդաստանով անմոռաց մարտնչում են ՀՀ քաղաքացիների դեմ»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։