Թուրքիայում տարհանում են Սիրիայի հետ սահմանամերձ շրջանի բնակչությանը

Թուրքիայում տարհանում են Սիրիայի հետ սահմանամերձ շրջանի բնակչությանը

Թուրքիայի իշխանությունները տարհանում են Սիրիայի հետ սահմանակից Ղարղամիշ շրջանի բնակչությանը, հայտնում է СNN Turk-ը: 



Ավելի վաղ շրջանը ռմբակոծվել էր Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքի տարածքից, որտեղ մարտեր են ընթանում չափավոր ընդդիմության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջև: Վերջիններիս դիրքերի վրա թուրքական զինված ուժերը պատասխան հրետանային կրակ են բացել: 



Թուրքիայի ոստիկանությունը սահմանամերձ շրջանի բնակչությանը կոչ է անում անվտանգության նկատառումներով լքել բնակավայրերը: Դրա համար տրամադրվել են հատուկ ավտոբուսներ: Այդուհանդերձ՝ տարհանումն իրականացվում է բացառապես կամավոր հիմունքներով: