Անթալիայում անվտանգ չէ

Անթալիայում անվտանգ չէ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մտադիր են մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնել Թուրքիայում: Այդ մասին են վկայում Անկարայում պայթյունների կազմակերպիչ Յունուս Դուրմազի համակարգչում հայտնաբերված փաստաթղթերը, գրում է Cumhuriyet թերթը:



Գրոհայինների թիրախների թվում են ալավիական գյուղերը երկրի հարավ-արևելքում և Միջերկրական ծովի ափին, ձախակողմյան կուսակցությունների և քրդամետ Դեմոկրատական կուսակցության հավաքները: Բացի այդ, ահաբեկիչները մտադիր են հարձակումներ իրականացնել Անթալիայի՝ զբոսաշրջիկների և տեղաբնակների շրջանում հայտնի գիշերային ակումբների վրա , որոնցում մարդկանց քանակը կարող է գերազանցել 1000-ը: