Ինդոնեզիայում սողանքների զոհ է դարձել 23 մարդ

Ինդոնեզիայում սողանքների զոհ է դարձել 23 մարդ

Առնվազն 23 մարդ զոհվել եւ եւս 18-ն անհետ կորել են Ինդոնզեիայի Գարուտ շրջանում տեղի ունեցած ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, սեզոնային անձրեւները հատկապես մոլեգնում են Ճավա կղզում:



Որոշ հատվածներում ջրի մակարդակը գետերում գերազանցել է թույլատրելի սահմանը եւ սկսել վնասել կամուրջներին: Կան բազմաթիվ տեղահանվածներ, որոնց ապաստան են տրամադրում զինվորական ավանում:



Նշենք, որ վերջին անգամ սեզոնային անձրեւների պատճառով 2010թ.–ին հեղեղների բերած ցեխն ունեցել է մինչեւ երեք մետր հաստություն: