«Չորրորդ իշխանություն». Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին

«Չորրորդ իշխանություն». Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Կառավարության առաջին նիստում,երբ Կ. Կարապետյանը հանդիմանել էր ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շտապել էր սաստել, թե ազատությունը սանձարձակություն չէ եւ չարժի շոուներ անել:



Բայց երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով ՀՅԴ-ի ու վարչապետի հարաբերությունների մասին, նշել է, թե իրենք ամբողջովին աջակցում են Կարապետյանին: «Այն ինչ արձանագրված է եւ մեր համաձայնագրի մեջ՝ ՀՀԿ-ի հետ, այդ խնդիրները, նպատակները, եւ այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներ են, վարչապետը պատրաստակամ է եւ իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել: Եվ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին:



Բազմաթիվ համընկնումներ կան մեր մոտեցումների մեջ, այլ բան է, թե ժամանակն ինչ ցույց կտա: Կոնկրետ այս փուլում մենք բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք»,-ասել է նա»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում