Եթե անգամ լիցենզիայից էլ զրկեն, այդ էժանագին քայլերով չեն կարող իմ մարդ տեսակը փոխել. Գարիկ Գալիկյան

Եթե անգամ լիցենզիայից էլ զրկեն, այդ էժանագին քայլերով չեն կարող իմ մարդ տեսակը փոխել. Գարիկ Գալիկյան

Փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հասունանում է նոր կարգապահական վարույթ: Քաղաքացիներից մեկը՝ Նելլի Միքայելյանը, դիմել է Փաստաբանների պալատ՝ նշելով, որ Գալիկյանը «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարի «Խճճված զուգահեռներ» խորագրով հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկին անեծքներ է տվել՝ ասելով «Արգանդդ չորանա»: «Ինքս փաստաբանների գործողություններից տուժած քաղաքացի եմ և որոշել եմ պայքարել այդպիսի անբարեխիղճ փաստաբանների դեմ: Ուստի, խնդրում եմ, Գալիկյանի նկատմամբ հրապարակային պատիժ կիրառել՝ զրկել լիցենզիայից և չթույլատրել փչացնել քաղաքացիների կյանքը»:



Գարիկ Գալիկյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե անգամ լիցենզիայից էլ փորձեն զրկել, միևնույն է, այդ էժանագին քայլերով չեն կարող իր մարդ տեսակը փոխել. «Ես այնտեղ նստած եմ եղել որպես փորձագետ, ասել եմ մի մարդու՝ արգանդդ չորանա, որ այլևս երեխա լույս աշխարհ չբերես ու չկործանես, վեց երեխու կյանք ես կործանել, դրանից հետո էլի՞ պետք ա կործանես: Իսկ էդ բողոք գրողին ամբողջ աշխարհն ա ճանաչում, ինքը ում բարև ա տալիս, բարևից հետո, եթե բարևի պատասխանը դուր չի գալիս, բողոք ա գրում էդ մարդու վրա: Բացի ինձանից, իրեն բոլորն են ճանաչում…: Ես բացարձակ արհամարհած ունենամ, եթե անգամ մտածում են՝ ինձ նման ձևով փորձեն փոխել, ես չեմ փոխվելու, ես կամ էն, ինչ կամ, ես երբեք չեն հանդուրժելու անարդարությունները, վատ մարդկանց: Ասում եմ՝ ի տարբերություն շատ շատերի, ես դիմակ հագած չեմ քայլում, ես որ պահին, ինչ մտածում եմ, ասում եմ՝ անկախ նրանից, թե իմ ասածն ում ա դուր գալիս, եթե ես ինչ-որ մեկին ասում եմ ինչ-որ մի բան, ուրեմն ինքը արժանի ա դրան»:  Փաստաբանի խոսքով՝ նույն կերպ շարունակելու է մասնակցել հաղորդումներին, և իրեն նույն կերպ է դրսևորելու:



Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 19-ին «A-TV» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Կիասաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հյուրը «Գալիկյան» փաստաբանական ընկերության տնօրեն՝ փաստաբան Գարիկ Գալիկյանն էր: Տվյալ հեռուստաեթերի ժամանակ քննարկվում էր Էդգար Կարապետյանի աշխատանքի չընդունվելու հանգամանքը՝ պայմանավորված նրա սեռական կողմնորոշմամբ, որտեղ որպես փորձագետ  ներկա էր փաստաբան Գարիկ Գալիկյանը: Իր տեսակետը հայտնելու ժամանակ նա հանդես էր եկել արտահայտություններով, որի ընթացքում մասնավորապես ասել էր. «Ես պայքարել եմ իրանց դեմ, պայքարում եմ ու պայքարելու եմ: Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո։ Դուք գիտեք իրա նմանների պատճառով բերդերում էսօր ինչքան մարդ ա փթում, այո, միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ: կարող եք իմ վրա քրեական գործ հարուցել, ինչ ուզում եք, արեք»: Փաստաբան Գալիկյանի կողմից հնչեցված արտահայտությունները վերաբերվում էին հաղորդման հյուր, նույնասեռական Էդգար Կարապետյանին և ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներին։ Այդ պատճառով Գալիկյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ՝ նկատողություն: