«Ժողովուրդ». ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է

«Ժողովուրդ». ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է

«Ժողովուրդը» գրում է. «Այսօր հոկտեմբերի 2-ին Հայաստանի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի երեք հարյուրից ավել համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Նշված մարզերի 292 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Սակայն այս օրերին Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ուշադրությունը կենտրոնացած է Գյումրիի եւ Վանաձորի վրա, որտեղ հոկտեմբերի 2-ին պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ: Այս քաղաքները առաջին անգամ ավագանի են ընտրելու համամասնական ընտրակարգով` քվեարկությանը մասնակցում են կուսակցությունները: Ավագանու տեղերը կբաշխվեն մասնակիցներից այն քաղաքական ուժերի միջեւ, որոնք կհաղթահարեն վեց տոկոսանոց արգելքը: Այսօր ակնհայտ է, որ մասնակից քաղաքական ուժերից եւ ոչ մեկին, թերեւս, չի հաջողվի Գյումրիում եւ Վանաձորում բացարձակ մեծամասնություն ունենալ: Իսկ թե կոալիցիաների ինչպիսի հնարավորություններ կլինեն, պարզ կդառնա երեք օրից»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: