Պուտինը մերժել է ԱՄՆ-ի «էկզոտիկ» առաջարկը

Պուտինը մերժել է ԱՄՆ-ի «էկզոտիկ» առաջարկը

Վլադիմիր Պուտինը չի ընդունել ԱՄՆ առաջարկը՝ ապահովել Հալեպին հումանիտար օգնության շարասյան «Կաստելլո» ճանապարհի անվտանգությունը: Ամերիկայի Միացյալ նահանգները Ռուսաստանին առաջարկել է անել դա առանց իր օգնության:



«Ես հիմա ձեզ կզարմացնեմ՝ ասելով, թե ինչ էկզոտիկ առաջարկ են արել մեզ: Մեզ առաջարկել են, որպեսզի մեր զինված ուժերը՝ ռուսական բանակի զինծառայողները, կանգնեն այդ ճանապարհին և ապահովեն անվտանգությունը: Մեր զինվորականներն ասում են այո, մենք պատրաստ ենք: Իսկ ես ասում եմ՝ ոչ: Մենք դա կանենք, բայց ամերիկացիների հետ համատեղ: Նրանք (ամերիկացիները) անմիջապես հրաժարվեցին, կանգնել չեն ցանկանում, ճանապարհից ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումներին հետ քաշել՝ նույնպես»,- ասել է Պուտինը՝ ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում: