Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերից երկուսի անունները

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերից երկուսի անունները

Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:



ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:



Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել են Բեսլան քաղաքի մշակույթի կենտրոն:



Ժամը 10.05-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսեթիայի ՃԿԿ ՕՀ օգնականը տեղեկացրեց, որ Վլադիկավկազ քաղաքի Հանրապետական կլինիկական հիվանդանոց տեղափոխված 19-ը տուժածից 16-ը դուրս են գրվել և տեղափոխվել Բեսլան քաղաքի մշակույթի տան ժամանակավոր կացարան, իսկ 3-ը մնացել են հիվանդանոցում։



Ստորև ներկայացնում ենք նրանց նախնական ցուցակը: