Հասարակայնության ծանուցում

Հասարակայնության ծանուցում

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.03թ. N 218-Ն որոշումների պահանջների համաձայն՝ մշակվում է «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի Ծափաթաղի հյուրանոցային համալիրի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում ընկերության տարածքում գործող 2 խորքային ստորերկրյա ջրային ռեսուրսներից հորից 1,34 լ/վ ջրաքանակով լ/վրկ. ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը։



Բոլոր շահագրգիռ անձինք, որոնք կցանկանան ծանոթանալ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին, ժամը 17-18-ը դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ):



Հասարակայնության կողմից փաստաթղթի նախնական տարբերակի լսումը տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 14-ին, ժամը 16։00-ին՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ։



ՀՀ բնապահպանության նախարարություն