Թունավորում շմոլ գազից

Թունավորում շմոլ գազից

Նոյեմբերի 14-ին, ժամը 2.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1983 թ. ծնված Անուշ Ե.-ն, 1955 թ. ծնված Լալա Տ.-ն, 2006 թ. ծնված Թեհմինե Ս.-ն, 2008 թ. ծնված Լալա Ս.-ն և Համլետ Ս.-ն:



Պարզվել է, որ նշված անձինք իրենց տանը վատ են զգացել և դիմել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն: