«Իրատես»․ Կրկին սկսել են լուրջ «գլորումներ» Կարեն Կարապետյանի ուղղությամբ

«Իրատես»․ Կրկին սկսել են լուրջ «գլորումներ» Կարեն Կարապետյանի ուղղությամբ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչեւ վերջերս լրատվական դաշտում լուրջ համերաշխություն կար վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, «մուտիլովկաներ-գլորումներ» գրեթե չկային: Չնայած նախագահականից լուրջ վերահսկողություն կա այդ կարգի հրապարակումների նկատմամբ, որ թիմը այսուհետ եւս «չգրոհի» թիմակիցների վրա, ինչը ցայս շատ հուժկու դրսեւորումներ է ունեցել, սակայն վերջին շրջանում, կապված Կարեն Կարապետյանի ակտիվացման հետ, կրկին սկսել են լուրջ «գլորումները» նրա ուղղությամբ:



Մեր տեղեկություններով` իշխանությունները դեռ լուռ հետեւում են, սակայն երբ խաղն ավելի հեռուն գնա, անպատիժ չեն թողնի այդ դրսեւորումները, որ թիմի ներսում նախընտրական շրջանում ճեղքվածքներ չլինեն»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում