Պենտագոնը մեկնաբանել է, թե ինչու է կիրառել գերհզոր ռումբ

Պենտագոնը մեկնաբանել է, թե ինչու է կիրառել գերհզոր ռումբ

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը հավաստիացնում է, որ ամերիկյան զինվորականների կողմից ԻՊ գրոհայինների դեմ գերհզոր ոչ միջուկային GBU-43/B ռումբի կիրառումը եղել է հիմնավորված: Այս մասին հայտնում է CNN-ը: Հեռուստատեսության հրապարակման մեջ նշվում է, որ գործողությունից հետո Պենտագոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է, թե որքանո՞վ էր հիմնավորված նման գերհզոր ռումբի արձակումը, որից Միացյալ Նահանգների զինանոցում կա ընդամենը տասնհինգ հատ, ինչին ԱՄՆ զորակազմի հրամանատար, գեներալ Ջոն Նիքըլսոնը հայտարարել է, որ տակտիկական տեսանկյունից ամեն բան արդարացված է, սակայն անպատասխան է թողել հարցն այն մասին, թե ով է կոնկրետ հրաման արձակել այն նետելու: ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպան Համդըլլահ Մոհիբան էլ հայտարարել է, որ ամերիկյան զորակազմը որոշում է կայացրել նման գերհզոր ռումբ նետել այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին ակներեւ է դարձել, որ ԻՊ-ն սկսել է արմատավորվել Աֆղանստանում եւ ակտիվանալ: