Այսօր Մեռելոց է, օրը՝ ոչ աշխատանքային

Այսօր Մեռելոց է, օրը՝ ոչ աշխատանքային

Այսօր՝ ապրիլի 17-ին, հանգուցյալների հիշատակությանն օր է՝ Մեռելոց, օրը՝ ոչ աշխատանքային։



Հիշեցնենք, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար՝ Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող օրը մեռելոց է:



Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է Քրիստոսի Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, իսկ այսօր արդեն բոլոր եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել ննջեցյալների շիրիմներին: