Բռնությունը բացառող կոչերով երթն անցնում է Հյուսիսային պողոտայով

Բռնությունը բացառող կոչերով երթն անցնում է Հյուսիսային պողոտայով

Արդեն հայտնել էինք, որ Երևանի Ազատության հրապարակում ակցիա է իրականացվում՝ ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի։ 

Ակցիան շարունակվում է երթի տեսքով։ Մասնակիցները քայլերթ են կազմակերպել և պատրաստվում են անցնել Հյուսիսային պողոտայով։  Ակցիայի մասնակիցների խոսքով՝ երթը շարունակվելու է նաև Մաշտոցի պողոտայում։

Նշել էինք, որ այստեղ է նաև հաղորդավար Եգոր Գլումովը։ Քիչ առաջ նրանց միացավ նաև «Ռադիո Վան» ռադիոկայանի հիմնադիր և «Ռուսկոյե Ռադիո» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։

Ակցիայի մասնակիցները բռնությունը բացառող կոչերով շարժվում են առաջ։