Արցախն Ադրբեջանի կազմում արդարացնողները քննադատում են Շահրամանյանի հրամանագիրը, որը փչացված թուղթ է

Արցախն Ադրբեջանի կազմում արդարացնողները քննադատում են Շահրամանյանի հրամանագիրը, որը փչացված թուղթ է

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն արդարացնողները քննադատում են Շահրամանյանի հրամանագիրը, որը անգամ «հեղափոխական Չալյին» է լավ հայտնի, որ իրենից միայն փչացված թուղթ է ներկայացնում։ Այդ թուղթն այնքան անպիտան է իրավունքի տեսանկյունից, որ անգամ Ադրբեջանը քարոզչական դաշտում սկսել է չհիշել, որովհետև ապալեգիտիմ ու անիմաստ, հակաօրինական թուղթ է ու ոչ ավել։

Սև լճի, Իշխանասարի, Վարդենիսի, Երասխի, Ջերմուկի հողերը տվածները (հենց տվածները) արցախցիներին կոչ են անում մնային ու մինչև վերջին մարդը կռվեին։

Խելքի՜ աշեցեք...

Էս մարդկանց շատ բան չասեմ` օրը կգա, ու առիթը հաստատ կլինի (ցավոք դրան շատ քիչ է մնացել) կտեսնենք թե մեծ-մեծ խոսացողները ինչպես են մինչև վերջին մարդը կռվում։

2020 թվականին էլ շատերիդ տեսել ենք, չստիպեք հիշեցնել։

Խելքի՜ աշեցեք...