Սլովակիայի նախագահը որոշել է դադարեցնել Կիևին օգնությունը

Սլովակիայի նախագահը որոշել է դադարեցնել Կիևին օգնությունը

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան որոշել է դադարեցնել Կիևին տրամադրվող օգնությունը մինչև նոր խորհրդարանի գումարումը։Այս մասին հայտնում է Dennik N պորտալը՝ հղում անելով Սլովակիայի առաջնորդի ներկայացուցիչ Մարտին Ստրիժինեցին։

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչն այդպիսով հարգանք է դրսևորել խորհրդարանական ընտրությունների արդյունքների նկատմամբ, որոնցում հաղթել է նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հակաուկրաինական «Ուղղությունը՝ սոցիալ--ժողովրդավարություն» (Smer-SD) կուսակցությունը։ 

Նախկին վարչապետն ընտրողներին խոստացել է «ոչ մի արկ չհանձնել Ուկրաինային»։
Չապուտովայի կարծիքով, այս կուսակցության դիրքորոշումն անտեսելը վատ նախադեպ է ապագայի համար։