Վահագն Խաչատուրյանը նոր հրամանագրեր է ստորագրել

Վահագն Խաչատուրյանը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին հրամանագրեր է ստորագրել, որոնցով Վճռաբեկ դատարանում նշանակումներ է կատարել։

Ելիզավետա Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր,

Լիզա Գրիգորյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր,

Սերգեյ Մեղրյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: