Զուրաբիշվիլին աջակցել է ռուս զբոսարջիկներին տեղափոխող նավի դեմ բողոքի ցույցերին

Զուրաբիշվիլին աջակցել է ռուս զբոսարջիկներին տեղափոխող նավի դեմ բողոքի ցույցերին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է Բաթումիում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող նավի դեմ ցույցերին։ 

Վրաստանի նախագահը իր դիրքորոշման մասին գրել է Twitter-ի իր էջում.

«Ես հպարտ եմ, որ մեր ժողովուրդը խաղաղ կերպով բողոքում է ռուսական նոր սադրանքի դեմ. ռուսական զբոսանավն այցելում է վրացական Բաթումի նավահանգիստ, երբ Պուտինը արգելափակում է հացահատիկի մատակարարումները և խոչընդոտում ազատ նավարկությանը Սև ծովում»,- գրել է Զուրաբիշվիլին։

Նախօրեին՝ հուլիսի 27-ին, Սոչիից վրացական Բաթումի նավահանգիստ էր ժամանել «Աստորիա Գրանդե» զբոսանավը, որում զբոսաշրջիկներ էին Ռուսաստանից։ 

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնել է, որ նավը գրանցված է Սեյշելյան կղզիներում և չի ընկնում միջազգային պատժամիջոցների տակ:

Այս կապակցությամբ Բաթումիում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Նավը Բաթումի նավահանգստից դուրս է եկել նախատեսվածից շուտ: