Պուտինի մեծ ասուլիսը 10 տարվա մեջ առաջին անգամ կարող է հետաձգվել 

Պուտինի մեծ ասուլիսը 10 տարվա մեջ առաջին անգամ կարող է հետաձգվել 

 2022 թվականին Վլադիմիր Պուտինի ավանդական մեծ ասուլիսը (այսպես կոչված՝ ռուսների հետ «ուղիղ գիծ») կարող է չկայանալ։
 
Կրեմլի ղեկավարի տարեկան մամուլի ասուլիսի նախապատրաստական աշխատանքները դեռ չեն իրականացվում, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
 
Ռուսական գործակալության զրուցակիցների խոսքով՝ միջոցառման անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելիս հաշվի կառնվի, մասնավորապես, Ուկրաինայի պատերազմի ժամանակ ստեղծված իրավիճակը։