Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնում ռումբ են որոնում

Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնում ռումբ են որոնում

Քիչ առաջ տեղեկացանք, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ռումբ են որոնում: Ահազանգը հնչել է մոտ կես ժամ առաջ, այս պահին տարհանվել են ոստիկանության բաժնի աշխատակիցները, նույն մասնաշենքում տեղակայված անձնագրային բաժնի աշխատակիցները ևս։

Տեղում են սակրավորները, փակ են ճանապարհները, երթեւեկությունը դադարեցված է:Շտապօգնության աշխատակիցները նույնպես այնտեղ են: Փոխանցեցին, որ լրացուցիչ տեղեկություններ ոստիկանությունը կհաղորդի ավելի ուշ։

ՀԳ․ Մուշի բաժնի ոստիկանապետ Արթուր Հակոբյանից տեղեկացանք, որ ահազանգը կեղծ է եղել, որևէ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։