Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել

Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Մեր տեղեկություններով՝ նրան իր մոտ է կանչել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը և ասել՝ դիմում գրի։

Հիշեցնենք, որ այսօր գործադուլի պատրաստվող Հանրային ռադիոյի անձնակազմը հանդիպել էր Մարկ Գրիգորյանի հետ և տասնյակ աշխատակիցներ նրանից պահանջել էին հրաժարական տալ և ժամանակ էին տվել մինչև ժամը 16։30-ը։ Մարկ Գրիգորյանը խոստացել էր մտածել մինչ այդ ժամը և պատասխան տալ։