Մեսսին նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Ռոնալդուին

Մեսսին նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Ռոնալդուին

Կատալոնական «Բարսելոնայի» մարզիկ Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կրկնակի գոլ է ձեւակերպել, այդպիսով այս տարի խփելով արդեն չորս գոլ տուգանայիններից։ Այս ցուցանիշով նա գերազանցում է «Յուվենտուսի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուին, որը վերջին 959 օրում միայն երեք տուգանային գոլ է ունեցել։ Բացի այդ, Մեսսին «Լիվերպուլի» հետ այդ հանդիպմանը խփել է 600-րդ գոլը, ինչ սկսել է հանդես գալ կատալոնական ակումբում։ Ընդհանուր առմամբ, Մեսսին «Բարսելոնայի» կազմում ունեցել է 683 հանդիպում։ Առաջին գոլը խփել է 14 տարի առաջ՝ 2005 թվականին։ Ընթացիկ սեզոնին Մեսսին ունեցել է 46 հանդիպում, իրացրել 48 գոլ եւ 22 գոլային փոխանցում։ Նա գլխավորում եմ Պրիմերի եւ Չեմպիոնների լիգայի ռմբարկուների ցանկը։