Մեդվեդևը «կրկեսի շուն» է անվանել Զելենսկուն

Մեդվեդևը «կրկեսի շուն» է անվանել Զելենսկուն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն «կրկեսի շան» պես է պահում՝ ենթարկվելով Արևմուտքի հրահանգներին։ Իսկ Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելը խոսում է հնարավոր հոգեբանական խնդիրների մասին։ 

Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր սոցիալական ցանցերում։

«Այս արարածն այլևս նույնիսկ ծաղրածու չէ, այլ պարզապես կրկեսային շուն է, վարժեցնողի ոտքերի մոտ պուդել: Այնուամենայնիվ, այս անձնավորությունը կարևոր և խռպոտ տոնով ասում է՝ ես ոչ մեկի հետ խոսելու ոչինչ չունեմ, և ընդհանրապես պարզ չէ, թե ով է որոշում կայացնում Ռուսաստանում: 
Ակնհայտ է, որ սա իրական հոգեբանական խնդիր է, որը շուտով կարող է դառնալ հոգեբուժական»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը Տելեգրամի իր ալիքում՝ նշելով, որ Ռուսաստանը դեռ չի ենթարկվում Զելենսկու սադրանքներին։